ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Եթե անգամ առանց դատ ու դատաստանի իրենց բանտ չնետի, ապա կարող է ունեզրկել, պաշտոնազրկել, կյանքը դժոխքի վերածել

Եթե անգամ առանց դատ ու դատաստանի իրենց բանտ չնետի, ապա կարող է ունեզրկել, պաշտոնազրկել, կյանքը դժոխքի վերածել
11.09.2025 | 13:00

Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են` երբեւէ չեն առարկում իրենց առաջնորդին, որեւէ հարցում սեփական կարծիք չեն արտահայտում: Մի զարմացեք, որ նրանք Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու մրցավազքի մեջ են եւ իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ կհայհոյի ընդդիմությանը կամ վարչապետի մյուս թիրախներին: Նրանք «տառապանքի» երկար ուղի են անցել այս 7 տարում:

Տեսել են, թե ինչպես են տարիներով բանտում «փտում» Դավիթ Տոնոյանը, Վահագն Վերմիշյանը, Անդրանիկ Փիլոյանը՝ հիմնականում առանց դատավճիռների եւ առանց մեղքն ապացուցված լինելու:

Ինչպես են մի sms-ով աշխատանքից ազատվում Սասուն Խաչատրյանը, Արգիշտի Քյարամյանը, Ռուստամ Բադասյանը, մյուսները։

Տեսել են, թե ինչպես՝ ընդամենը օրենքի տառը պահելու համար, պաշտոնանկ արվեց Լիպարիտ Դրմեյանը: Նրանք ուշադիր հետեւել են Հովիկ Աղազարյանի ոդիսականին:

Հասկացել են նաեւ, թե ինչի շնորհիվ են առաջին պլան եկել Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Վահագն Ալեքսանյանը, ինչպես են երկրորդ շանս ստացել Արսեն Թորոսյանն ու Կարեն Անդրեասյանը: Նրանք ուսումնասիրել են Ալեն Սիմոնյանի, Հակոբ Սիմիդյանի, Սասուն Միքայելյանի, մյուսների «վարքաբանությունը» եւ իրենց համար շատ ուսանելի հետեւություններ են արել՝ լռելու, հնազանդվելու, առաջնորդին չառարկելու մասով:

Տեսել են նաեւ, որ իշխանության ղեկավարը ոչ մի բարդույթ չունի՝ կարող է բարձրաստիճան հոգեւորականներին, իրեն քաղաքականություն բերած առաջին նախագահին, իր հետ ճանապարհ անցած հարգարժան մարդկանց, ահելների ու ջահելների, գիտնականների ու բիզնեսմենների հայհոյել, վիրավորել, նրանց արժանապատվությանը դիպչել: Պատրաստ է օրենքը կոպտորեն խախտել, պետական ահռելի միջոցներ վատնել` իր համար տհաճ մեկ նախադասություն ասած սեփականատիրոջը պատժելու համար:

Տեսել ու հասկացել են, որ այս մարդուն առարկելը հղի է անկանխատեսելի հետեւանքներով. եթե անգամ առանց դատ ու դատաստանի իրենց բանտ չնետի, ապա կարող է ունեզրկել, պաշտոնազրկել, կյանքը դժոխքի վերածել:

Մի զարմացեք:

Արմրնե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ